Երեկ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Սևայան, Արցախ թաղամասերի, 25 րդ և 13 դպրոցիների մերձական տարածքների և Մուսայելյան փողոցի բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում քաղաքապետի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի հիմնական կետերը, խոսել է քաղաքի առջև ծառացած առավել հրատապ և մտահոգիչ խնդիրների մասին, որոնց շարքում Բալասանյանն առանձնացրել է ոչ միայն գործազրկության բարձր մակարդակը, հատկապես երիտասարդների շրջանում աճող արտագաղթը, քաղաքի խեղվող ճարտարապետական դեմքը, այլ նաև քաղաքում տիրող և մտահոգության տեղիք տվող բարոյահոգեբանական մթնոլորտը:
Սամվել Բալասանյանը ներկաներին խոստացել է քաղաքապետ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի վերոնշյալ և մի շարք այլ ուղղությանուններով առկա իրավիճակը շատ արագ շտկվի և Գյումրին սկսի վերականգնել իր նախկին փառքն ու համբավը:










































