Սիրիայի ռազմաօդային հետախուզության հրամանատար Ջամիլ Հասանը սպանվել է իր օգնականներից մեկի ձեռքով:
Ապստամբների տեղեկություններով` հետախուզության ղեկավարին սպանած օգնականը ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներից մեկի անդամներից է:
Դամասկոսը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանում Հասանի մահը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդվում էր, ամենաքիչը 300 դիակ է հայտնաբերվել Դարայ բնակավայրում: Ընդդիմության ակտիվիստները պնդում են, որ այդ մարդիկ գնդակահարվել են կառավարական զորքերի օպերացիայի ժամանակ:











































