Ապօրինի ներգաղթյալներին տեղափոխող նավը շուռ է եկել և սուզվել է Կիպրոսի ափերի մոտ: РИА Новости գործակալությունը հաղորդում է, որ ամենաքիչը վեց մարդ է զոհվել:
Աղետը տեղի է ունեցել չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ափերից 9 Մղոն հեռավորության վրա:
Երկու ձկնորսներին, որոնց հաջողվել էր հասնել ափ, ձերբակալել է տեղի ոստիկանությունը: Նրանց մեղադրում են ներգաղթյալների ապօրինի տեղափոխման մեջ:
Թե քանի մարդ է եղել նավի վրա` հայտնի չէ: Ներկա դրությամբ հայտնաբերվել է վեց մարմին, այդ թվում՝ երկու կնոջ և երկու երեխայի: Զոհվածներից մեկի մոտ սիրիական փաստաթղթեր են հայտնաբերվել:










































