Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի լքի իր պաշտոնը, քանի որ հենվում է ժողովրդական աջակցության վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ամրան ազ-Զուաբին: Նրա խոսքերով` ոչ մի հիմք չկա նման քայլ կատարելու համար:
«Ասադի հեռանալու մասին որոշումը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով` քվեարկությամբ, և ընտրությունը ներկա դրությամբ պետք է վստահվի սիրիական ժողովրդին, որը կորոշի երկրի ղեկավարի ճակատագիրը»,- ընդգծել է ազ-Զուաբին:
Նա նշել է, որ Ասադի հեռանալու մասին երազում են արտասահամանում ապրող ընդդիմադիրները:











































