ԱՄՆ-ի Օհայո նահանգի հիվանդանոցներից մեկում բուժքույրը սխալմամբ դեն է նետել փոխհատուցման համար նախատեսված դոնորական երիկամը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Տոլիդո համալսարանի Բժշկական կենտրոնում: Կենտրոնը դադարեցրել է օրգանների փոխպատվաստման ծրագիրը մինչ հետաքննության ավարտը: Սպասվում է, որ վիրահատությունները կվերսկսվեն մի քանի շաբաթ անց:
Միջադեպին մասնակցություն ունեցող երկու բուժքույրերը հեռացվել են աշխատանքից:
Բժիշկները փորձել են փրկել երիկամը, որը ստացվել էր կենդանի դոնորից, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել:Նրանք ստիպված են եղել դոնորին և հիվանդին դուրս գրել հիվանդանոցից:
Համալսարանում փոխպատվաստման վիրահատություններ անցկացվում են 1972 թվականից, մինչ օրս իրականացվել է 1700 փոխպատվաստում, որից 89 տոկոսը բարեհաջող է անցել:







































