Friday, 12 06 2026
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին

Դատարկ զբաղմունք միասնական թեկնածուի շուրջ

Քաղաքական կյանքը Հայաստանում կարծես թե վերջնականապես մտել է սպասման փուլ՝ իհարկե արտաքին, առերևույթ դրսևորումների առումով, և այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է այն, թե ինչ քաղաքական նոր ֆորմատներ կարող են ձևավորվել նախագահի ընտրությանն ընդառաջ: Դրանցից առաջնայինը դիտվում է միասնական ընդդիմադիր թեկնածուի խնդիրը:

Բոլորին ներկայումս ամենից շատ հուզող հարցը կարծես թե հենց դա է: Ընդ որում՝ այդ հարցը կարծես թե հավերժական է Հայաստանի նախագահական և նաև խորհրդարանական ընտրությունների համար: Խորհրդարանական ընտրությունների պարագայում էլ քննարկվում է միասնական ցուցակի, ընդդիմության միասնական ճակատի խնդիրը: Միևնույն ժամանակ, միասնական թեկնածուի կամ ճակատի այդ հարցը կարծես թե արգելափակող դեր է կատարում Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի համար, հատկապես հանրային դաշտի համար:

Բանն այն է, որ միասնական թեկնածուի խնդրի գերակայության հետևանքով հասարակական դաշտը դադարում է լինել պահանջատեր: Այսինքն՝ քաղաքական ուժերին ներկայացվում է միայն միասնականության պահանջ, իսկ որևէ այլ տարբերակի մասին խոսք չկա: Եվ եթե դիտարկենք իրավիճակը, ապա ըստ էության կարձանագրենք, որ այդ միասնականությունից բացի, հասարակությունը նույնիսկ չի էլ պատկերացնում, թե իշխող համակարգի դեմ պայքարի մրցունակ ինչ այլ ֆորմատ, այլ տարբերակ կարող է լինել նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների առումով: Մարդիկ մտածում են, որ կա՛մ միասնական ինչ-որ թեկնածուով կամ ճակատով պայքար կլինի և կառաջանա հաջողության շանս, կա՛մ ոչինչ չի լինի: Մինչդեռ դա հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին նաև մանևրել մանիպուլյացիոն դաշտում: Ամեն թեկնածու, ամեն ուժ փորձում է ներկայանալ որպես միասնականության առանցք, իսկ հակառակորդներին էլ վերագրում պառակտիչի կարգավիճակը, եթե նա չի համաձայնում միանալ հենց իր շուրջ:

Այդ պայմաններում, լինում են թեկնածուներ, որոնք համեմատական առավելություն ունեն, սակայն այդ ամենն ավելի շատ աշխատում է որպես հաջող մանիպուլյացիոն հանգամանք, քան որպես համակարգի դեմ իրապես մրցունակ, տարողունակ ճակատի ձևավորում, որպես կենսունակ ֆորմատի առաջարկ հանրությանը: Արդյունքում՝ ինչ-որ թեկնածու ստանում է առավելություն ընդդիմադիր մյուս թեկնածուների, բայց ոչ համակարգի հանդեպ: Դրան մենք ականատես ենք եղել տարիներ շարունակ, հատկապես վերջին շրջանում, երբ կոնցեպտուալ առումով իշխող համակարգը շատ ավելի պրագմատիկ մոտեցումներ է որդեգրում ընտրություններից առաջ, քան ընդդիմադիր համակարգում գործող քաղաքական ուժերը, կուսակցությունները:

Բնական է, որ այդ դասավորության, գործընթացների այդ էության պատճառով ավելի շատ շահում է իշխող, քան ընդդիմադիր համակարգը: Ընդդիմադիր համակարգը շահում է այնքանով, որ տարեցտարի առավել քան ակնհայտ է դառնում, որ միասնական թեկնածուի գաղափարը Հայաստանում կամ դառնում է ինքնանպատակ, կամ էլ պարզապես մանիպուլյացիաների աղբյուր: Դա օգնում է հասարակությանը է՛լ ավելի մոտենալ այդ գաղափարի կեղծ, արհեստական լինելուն: Դա է ընդդիմադիր համակարգի շահը, քանի որ որքան բացահայտվեն կեղծ, ինքնանպատակ գաղափարները և ֆորմատները, որքան պարզ դառնա դրանց խորքային սնանկությունը, այդքան ավելի կմեծանա հանրության մտահորիզոնը և հետևաբար՝ նաև առավել լայն և լուրջ պահանջներ կներկայացվեն քաղաքական ընդդիմադիր ուժերին, ստիպելով նրանց առավել բարձր չափանիշներ բավարարել հասարակության հետ հարաբերություններում: Որ ուժը, որ անհատը չի կարող բավարարել այդ չափանիշները, կհեռանա ասպարեզից ինքնաբերաբար: Այդպես նաև կթեթևանա, կֆիլտրվի հայաստանյան քաղաքական ասպարեզը՝ առողջացնելով այն միջավայրը, որում քաղաքականությամբ են զբաղվում:

Դա, իհարկե, երկար գործընթաց է, և ամենայն հավանականությամբ միասնական թեկնածուի գաղափարը գերիշխող է լինելու 2013-ի նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, խլելով հանրային մտքի և ժամանակի զգալի մասը: Բայց, նույնիսկ այդ պարագայում, արդյունքը կլինի օգտակար, քանի որ գաղափարի հերթական վարկաբեկման, արժեզրկման, փուչիկի հերթական պայթյունի շնորհիվ գուցե արդեն վերջնականապես պարզ կլինի հանրությանը, որ Հայաստանի քաղաքական դաշտում, ընդդիմադիր հարթության մեջ անհրաժեշտ են բոլորովին նոր բովանդակությամբ ֆորմատներ, տեքստեր, առաջարկներ, որոնց պարագայում միասնականությունը կարող է ի վերջո դառնալ արդյունք՝ այն էլ ոչ պարտադիր արդյունք:

Խնդիրը միջավայրն է, մթնոլորտը, քաղաքականության մասին պատկերացումների բովանդակությունն ու վարքաբանությունը: Հակառակ դեպքում, միասնական թեկնածուի գաղափարը ներկայումս միայն մի ինչ-որ նպատակ է, ինքնանպատակ, որի տակ չլինելով առարկայական ոչինչ՝ քաղաքական ինտրիգներից, խարդավանքներից ու տարաբնույթ խաղերից բացի, առաջանում է դատարկություն: Այդպես, կամա, թե ակամա, հասարակական դաշտը ներգրավվում է այդ դատարկությամբ զբաղվելու մի գործընթացի մեջ՝ առնվազն որպես ունկնդիր, և հետո ականատես դառնում առկա միջավայրի հերթական վերարտադրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում