Thursday, 11 06 2026
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի

Իվան Ահեղի մոտ Գող Վասիլը միշտ է մեղավոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանը:

– Ֆեյսբուքյան Ձեր գրառումներից մեկում անդրադարձել էիք Վարդանանց և Վասակյանց, այսինքն` հերոսներին և հակահերոսներին: Պատմական հեռավորությունից դիտարկելով 5-րդ դարի անցքերը՝ պարզվում է, որ Վասակն ամենևին էլ հակահերոս չէ:  

– Վասակն ուզում էր հայկական պետականությունը վերականգնել, և մեղադրանքն էլ, որ ձևակերպվեց նրան սպանելուց առաջ, հենց դա էր: Ցանկացած ժողովրդի համար պատիվ կլիներ ունենալ մի հերոսի, ով զոհվել է իր ժողովրդի անկախության վերականգնման պայքարի ընթացքում: Միայն Հայաստանում է, որ անկախության համար պայքարող զինվորին նսեմացնում են ու դավաճան հռչակում:

Ուրիշ ազգերի պատմության մեջ էլ երկրի անկախության համար պայքարող հերոսին սպանել են` ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով: Օրինակ՝ Ժաննա դ’Արկը, ով համարվում է Ֆրանսիայի անկախության վերականգնման մեծագույն հերոսն ու մինչև այսօր, 6-7 հարյուր տարի շարունակ, նշում են նրա տոնը: Բայց երբ Ֆրանսիայի եկեղեցին Ժաննա դ’Արկին սպանելու որոշում էր ընդունում, չհամարձակվեց նրան բացեիբաց մեղադրել Ֆրանսիայի անկախությունն ու պետականությունը վերականգնելու մեջ, որովհետև ֆրանսիացի ժողովուրդը ոտքի կկանգներ ու նրա գլուխը կջարդեր:

Նույնիսկ 2008-ին, երբ ինձ ու ընկերներիս բռնում էին, էլի ռիսկ չարեցին ուղիղ ասել ձերբակալելու բուն պատճառը` այն, որ ես դեմ եմ պրոռուսական քաղաքականությանը: Հազար ու մի շառ կպցրին: Բայց ոչ այն պատճառով, թե հայ ժողովուրդը կվրդովվեր դրանից: Նրանք թքած ունեին հայ ժողովրդի վրա: Չնայած եթե ասեին, որ այս մարդկանց ձերբակալում ենք ընտրության իրավունքը պաշտպանելու համար, ժողովուրդը կհարմարվեր դրան ու ձայն էլ չէր հանի: Նրանք միջազգային հանրությունից վախեցան:

Հայ ժողովուրդը բացառիկ է նրանով, որ այստեղ մարդը պատժվում է կատարած լավ քայլերի համար: Եղիշեն շատ պարզ գրում է այն մասին, որ քանի որ Վասակենք ուզում էին հայոց պետականությունը վերականգնել, բոլորս գնացինք արքունիք ու ցուցմունք տվեցինք, բոլոր կնքված պայմանավորվածությունները դրեցինք հազարապետի առաջ և ապացուցեցինք, որ, այո՛, Վասակն ուզում է հայոց պետականությունը վերականգնել: Ահա այդպես՝ «մեղադրանքը» հաստատում են և սպանում այդ «տականք, սրիկա» Վասակին: Ի դեպ, բոլոր կայսրություններում էլ բոլոր հանցանքները ներվում են, բացառությամբ մեկի` եթե հանկարծ կայսրության դեմ անկախության հարց ես բարձրացնում: Կրկնում եմ` բոլոր ժողովուրդների պատմության մեջ հերոսությունն անպատիժ չի մնացել, բայց ոչ մի ժողովրդի պատմիչ այդպես հպարտորեն չի պատմել, թե ինչպես սպանեցին անկախության համար պայքարողին:

– Ովքե՞ր են մեր ժամանակի հերոսներն ու հակահերոսները: Հերոսնե՞րն են ձիու վրա, թե՞ հակահերոսները:

-1500 տարի շարունակ հայերին իշխել է հակահերոսը` սկսած Վարդան Մամիկոնյանից:

-Այդ օրվանից ի վեր` հերոսը չի՞ եկել իշխանության:

– Ո՛չ: Եթե հերոսին ասել են` նա դավաճան է և նրա մասին հիշատակարանն էլ ավարտվում է մոտավորապես այսպիսի բովանդակությամբ մի տեքստով` գրում եմ, որպեսզի բոլորը հիշեն, որ Վասակը սատկեց շան պես, քարշ տվին էշի պես, նրա գերեզմանը չգտնվեց, նրան հետևողներ չեղան… էլ հերոսին թույլ կտա՞ն իշխանության գալ: Այսինքն` հայ ժողովրդի մեջ չպետք է լինեն  հերոսներ: Իսկ եթե բան է, ծլեց, Վասակի օրն են գցում: Ի դեպ, Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի, Չարենցի, Բակունցի, Խաչատուր Աբովյանի գերեզմանները չեն գտել: Անհիշատակ են: Մլեհի պես թագավորին, ով, ըստ էության, ստեղծեց Կիլիկիայի հայկական պետությունը, եկեղեցին այնպես նզովեց` որպես չարքի ու սատանայի գործակցի, որ դարերով մի հայ ժառանգի Մլեհ անունով չեն կոչել: Կամ Վասիլ թագավորը, ով պատմության մեջ մնաց որպես Գող Վասիլ: Նա պետության համար հողեր էր նվաճում, իսկ նրան Գող հռչակեցին, մինչդեռ ամբողջ աշխարհում ժողովուրդները հող նվաճելով պետություն էին ստեղծում, մինչդեռ նրանցը Իվան Ահեղն էր, իսկ մերը` Գող Վասիլը: 

Եկեղեցի՞ն էր մեղավոր, որ մշտապես «Իվան Ահեղի» մոտ «Գող Վասիլը» մեղավոր է:

– Նույն Եղիշեն գրում է այն մասին, թե ինչպես Հազկերտը երկիրն իրենով անելու համար առաջ էր քաշում բոլոր վախկոտներին` քաջերի միջից, անարժաններին` պատվականներից, կրտսերներին` ավագների միջից, տգետներին` գիտունների միջից: Այսինքն` եթե Ալեն Դալեսը սովետը քայքայելու համար առաջարկում էր կիրառել նույն մեթոդները` այլասերել մշակույթը, արվեստը, ծաղրի ենթարկել խելացիներին, ցինիզմը, լպիրշությունը տարածել և Ռուսաստանը արագ նվաճել, ապա Հազկերտը այդ PR տեխնոլոգիան կիրառել է մեզնից 1500 տարի առաջ:

Այսինքն` դատելով այսօր էլ կիրառվող վերոհիշյալ PR տեխնոլոգիաներից, պարզ է, որ այսօր էլ ձիու վրա է հակահերոսը: Բայց սրանից 20 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը «Ղարաբաղ» կոմիտեի տղաների շնորհիվ, նաև, մինչ այդ, գրողները, հասարական գործիչներն էին ժողովրդին պատրաստել…

– Ո՛չ ժողովուրդն էր պատրաստված, ո՛չ էլ «Ղարաբաղ» կոմիտեն էր պատրաստված:

-Իսկ ինչպե՞ս անկախացանք:

– Խորհրդային միությունը քանդվեց, մենք անկախություն ստացանք:

– Կարծում եք` մեխանիկական գործընթա՞ց էր:

– Այո՛, մեխանիկական գործընթաց էր: Որովհետև Միջին Ասիան, որ ոչինչ չէր անում, դարձյալ անկախացավ:

– Ըստ Ձեզ` ովքե՞ր են մեր ժամանակների հերոսները:

– Նրանք ովքեր պայքարել են Հայաստանի անկախության համար:

– Ովքե՞ր են պայքարել Հայաստանի անկախության համար:

– Պարույր Հայրիկյանը: Ես Ձեզ մի բան ասեմ` Լեհաստանում «Համերաշխություն» կոչվող շարժում կար, որի առաջնորդը Լեհ Վալենսան էր, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Երբ սառը պատերազմի արդյունքում Խորհրդային միությունը քանդվեց, լեհ ժողովուրդը Վալենսին ընտրեց նախագահ: Պատճառն այն չէր, որ Վալենսն իրենց ազգի ամենախելոքն էր, բայց Վալենսին նախագահ ընտրելով` լեհ ժողովուրդն աշխարհին ցույց տվեց, որ իրենք ազգովին անկախություն էին ուզում Վալենսի պես և որ Վալենսն արտահայտում էր իրենց ձգտումներն ու ցանկությունները: Հաջորդ նախագահական ընտրություններին ժողովուրդը Վալենսին չընտրեց ու դա Վալենսի համար վիրավորական չէր: 

– Ինչո՞ւ լեհերի նախագահ դարձած ազգայնական Վալենսի օրինակը բերեցիք:

– Եթե մեր ժողովուրդն իսկապես անկախություն էր ուզում, ապա 1991-ին կընտրեին Պարույր Հայրիկյանին: Գուցե նա Լևոն Տեր-Պետրոսյանին զիջում էր գիտելիքներով, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը հող ուզող էր ընդամենը: Իսկ հայ ժողովուրդը հող ուզող հերոսներ շատ է ունեցել: Բայց անկախությունը հայ ժողովրդի համար երբեք չի եղել ազգային արժեք: Հողն այն ժամանակ է արժեվորվում, եթե այն տեղավորվում է քո ազգային իդեալների մեջ:

– Այսինքն` Լեհ Վալեսը, Պարույր Հայրիկյանն ու Դուք ազգայնական եք: Եվ ի՞նչ հատկանիշներ ունի ազգայնականը:

– Ազգայնականը նա է, ով մասնակից է մարդկային քաղաքակրթության զարգացմանն ու իր ներդրումն ունի, մրցունակ է,  հավակնություն ունի, որ ինքը մարդկության հետին շարքերում չէ և կարող է գաղափարներ արտադրել ու առաջ քաշել, որոնք ոչ միայն իր ժողովրդին, այլև ամբողջ աշխարհի մարդկության առաջադիմությանն ու բարօրությանը կծառայեն: Այսինքն` ազգայնականը հասարակության իդեալիստն է: Եվ պարտադիր չափորոշիչն է, որ նա պիտի լինի անկախ պետության կրող և հստակ արժեհամակարգող: Եթե լիբերալը պատրաստ է մեռնել հանուն մարդու, քաղաքացու ազատության, ապա ազգայնականը ոչ միայն անձի ու քաղաքացու, այլև ազգի ու ժողովրդի ազատության համար էլ է պատրաստ մեռնել: Ես պատրաստ եմ մեռնել ցանկացած ազգի ու ժողովրդի ազատության համար: Ի դեպ, ազգայնական գաղափարախոսության հայրերը համաշխարհային փիլիսոփաներն էին, օրինակ` Նիցշեն` իր  «Կյանքի փիլիսոփայություն» աշխատությամբ: Եվ ԱՄՆ-ում իշխող պրագմատիզմի փիլիսոփայությունը հիմնված է Նիցշեի փիլիսոփայության վրա: Եվ անհեթեթություն է ասել, թե ազգայնականները տգետ են ու գավառացի: 

– ՀՀԿ-ն իրեն համարում է ազգայնական ուժ: Նրանք տգետ ու գավառացի չե՞ն:

Ես Ձեզ ասեմ` Հայաստանի լիբերալներն էլ, հանրապետականներն էլ, «ազգայնականներն» էլ, կոմունիստներն էլ, սոցիալիստներն էլ տգետ ու գավառացի են:

-Իսկ ՀՀ քաղաքացին ընդհանուր որակական հատկանիշներով ինչպիսի՞ն է:

– Արժեհամակարգ չունեցող մարդն ինձ համար անասուն է: Ամեն մի քաղաքակրթական իմպերիա «հյուսել» էր իր քաղաքացու կերպարը` լավ ու վատ կողմերով: Ու քանի որ ՊԱԿ-ի «պադվալներում» մինչև հիմա պահվում է այդ քաղաքացու բնութագիրը, և գիտեին, թե ինչպես է կերտվել այդ կերպարը` սովետի շահերին ծառայեցնելու համար, տվյալ ժողովրդին նսեմացնելու համար քանդվում են այն արժեքները, որի համար նրա քաղաքացիները պատրաստ են ընդվզել, զոհվել: Եվ ահա, «հյուսվածքը» գործողները, ովքեր լավ գիտեն, թե ինչպես է հյուսվել և ինչ նրբություններ ունի «գործվածքը», բռնում են ճիշտ տեղից և թելը քաշելով` ծայրից ծայր քանդում ամբողջը: Եվ ահա, խորհրդային քաղաքացին զրկվում է խորհրդային հագուստից ու դառնում մինչխորհրդային մարդը: Պարզվում է` մինչխորհրդային մարդն էլ, առանձնապես գովելու բան չէր: Նույնն էր` դրանից առաջ: Այսինքն` մերկացանք ու տեսանք, որ մերկացած վիճակում ավելի վատն ենք: Ու որքան «շապիկները» քանդելով ու մերկանալով հետ ենք գնում` այդքան ավելի վատ. այդպես այնքան, մինչև Տիգրան Մեծի ժամանակները: Բայց Տիգրան Մեծի աշխարհն այլևս չկա, որ նույն կերպ ապրեն:

– Այսինքն` ով շորը հագցնում է, նա էլ գալիս հանո՞ւմ է:     

– Այո՛: Որովհետև երբ դու ապստամբում ու դուրս ես գալիս իր իշխանությունից, նա իր հագցրած շորը հանում է: Մենք մնում ենք մերկ ու մրսում ենք: Հիմա մենք մերկ ենք, մրսում ենք ու նաև անամոթ ենք, որովհետև մեզ բազմիցս են մերկացրել: Դրա համար մեզ պետք է մեր միջից դուրս եկած մեկը, ով կգործի մեր հագուստն ու գնալուց հետո չի գողանա ու մերկ չի թողնի մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում