Այսօր Անգլիայի Պրեմիեր Լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Սանդերլենդ» – «Ռեդինգ» հանդիպումը հետաձգվել է: Պատճառը Սանդերլենդի «Սթեդիում օֆ լայթ» մարզադաշտի վատ վիճակն է:
Երկու ակումբների մամլո ծառայությունները հայտարարել են, որ խաղադաշտը վատ վիճակում է: Կողմերը չեն բողոքարկել հանդիպման գլխավոր մրցավար Նիլ Սուորբրիկի որոշումը:
Առայժմ հայտնի չէ, թե հանդիպումը երբ կկայանա:







































