ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, ասաց. «Այդ հարցին պետք է պատասխանի հանրությունը: Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի, որպեսզի դրա մասին խոսեն նրանք, ովքեր այս կամ այն թեկնածուին նախագահական ընտրություններին բերելու են համապատասխան պաշտոնին: Իսկ բերելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:
Այն խոսակցություններին, թե «ԲՀԿ-ի հետևում Քոչարյանի ականջներն են երևում», Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի հետևում երևում է նվազագույնը շուրջ կես միլիոնի հասնող մարդկանց քվեն»:








































