Ինչպես արդեն հաղորդել էինք, Կախա Կալաձեն որոշել է թողնել ֆուտբոլը՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: Թբիլիսիում գտնվող մարզադաշտի ադմինիստրացիան թույլ չի տվել Կալաձեին անցկացնել իր վերջին՝ հրաժեշտի հանդիպումը:
«Մենք պատրաստվում էինք սեպտեմբերի 13-ին ընկերական հանդիպում անցկացնել «Միլան»-ի հետ: Խաղալու էին «Միլան»-ն ու Վրաստանի ազգային հավաքականը: Սակայն, չնայած այս ամենին, այսօր ստացանք պաշտոնական պատասխան, ըստ որի՝ հանդիպումը չի կայանա: Մեզ ասացին, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մարզադաշտը գերզբաղված է լինելու. բոլոր օրերն արդեն նշանակված են:
Ընկերական հանդիպումը կկայանա, բայց՝ այն ժամանակ, երբ Բիդսին Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հաղթի խորհրդարանական ընտրություններում ու իշխանության գա Վրաստանում»,- «Ռեգնում» գործակալությունը մեջբերում է Կալաձեի խոսքերը:
Հավելենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 1-ին, իսկ Կախա Կալաձեն հանդիսանում է Իվանիշվիլիի կուսակցության առաջատար դեմքերից մեկը:









































