Ղրղզըստանը Բիշքեկ է հետ կանչել Բելառուսի՝ իր արտակարգ ու լիազոր դեսպան Էրիկ Ասանալիևին` խորհրդատվության նպատակով:
Այս մասին տեղեկացնում է RBC-ն: Ինչպես նշված է Ղրղզըստանի ԱԳՆ հայտարարության մեջ, նման միջոցառումը ձեռնարկվել է ` կապված Բելառուսում իրավասու մարմինների ռեակցիայի բացակայության, օգոստոսի 21-ի նոտայի ու օգոտսոսի 22-ին ԱԳՆ-ի հայտարարության հետ, որը վերաբերում է Բելառուսում Ժանիբեկ Բակիևի այցին:
Հիշեցնենք, որ Ժ. Բակիևը, ինչպես նաև նրա եղբայրը` Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, հետախուզվում են երկրի իրավապահ մարմինների ու Ինտերպոլի կողմից` հատկապես, ծանր հնցագործություններ կատարելու մեղադրանքով:
Որոշ տվյալների համաձայն` Ժ. Բակիևին տեսել են Մինսկի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: