ԱԺ ճեպազրույցներին ԲՀԿ խմբակցության ներկայացուցչական կազմն ուշագրավ էր՝ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանից բացի եկել էին ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանն ու Հրազդանից ընտրված Մխիթար Հարությունյանը։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին Մխիթար Հարությունյանով, թե չեն ճանաչում նրան, վերջինս ասաց. «Կսկսենք երևալ»: Մխիթար Հարությունյանը նաև ցանկացավ, որ ՀՀ քաղաքացիների հարյուր տոկոսն էլ լինի գործարար: