ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, անդրադառնալով շաքարավազի թանկացմանը, ասաց,որ դա բնական պրոցես է, քանզի հումքային բորսայում ևս գնաճ է արձանագրվել, իսկ մենք շաքարի հումք ներկրում ենք Բրազիլիայից:
Այվազյանը պարենային գների աճը լուրջ պրոբլեմ համարեց և նշեց,որ տնտեսվարողը ստիպված է գները բարձրացնել, քանի որ բիզնեսի նպատակը շահույթ ստանալն է: Այվազյանի խոսքերով, եթե միջազգային շուկայում երկրաչափական պրոգրեսիայում շարունակեն աճել պարենային ապրանքների գները,ապա Հայաստանը չի կարող խուսափել գնաճից:
Հայաստանի գործատուների հանրապետական միության” գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը նկատեց,որ շաքարավազը դեռ անցյալ տարի պետք է թանկանար և այն, որ այսօր շաքարավազը արժե 340-350 դրամ, բնական է, և եթե միջազգային շուկայում թանկացումներ չլինեն, այդ գինը կպահպանվի:









































