Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ադրբեջանական ռազմական արդյունաբերության զարգացմանը, հաղորդում է ANS-ը:
«Ադրբեջանի տարածքն օկուպացված է, մարդիկ դարձել են փախստականներ, իսկ ստեղծված իրավիճակը հակասում է միջազգային նորմերին, իսկ Մինսկի խմբի համանախագահների ձեռնարկած քայլերը դեռ հաջողության չեն հանգեցրել բանակցային գործընթացում» ասել է Գյոնուլը:
Նա շեշտել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը մեծ թափով զարգանում է, նոր նախագծեր են մշակվել, և դրանցից շատերը իրականացման փուլում են: