Հունաստանի համար կենսական կարևորություն ունի հավելյալ ժամանակը, որպեսզի բյուջետային ծախսերի կրճատման քայլերն իրենց արդյունքն ունենան և բերեն տնտեսության աճի: Այս մասին հայտարարել է վարչապետ Անտոնիս Սամարասը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:
Սամարասի խոսքերով` Աթենքին սնանկությունից խուսափելու համար այլ հավելյալ ֆինանսական միջոցներ հարկավոր չեն, այլ ժամանակ է հարկավոր որպեսզի շունչը տեղը բերի պետական ծախսերի արմատական կրճատումներից հետո: Նա հույս է հայտնել, որ Հունաստանի դաշնակիցները հավելյալ պահանջներ չեն ներկայացնի ԵՄ-ից և ԱՄՀ-ից հերթական միջոցները ստանալու համար:
Bild-ին տված հարցազրույցում Սամարասը դեմ է արտահայտվել եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հավանականության վերաբերյալ: