Saturday, 20 06 2026
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում

Արդարության` քոչարյանական և սարգսյանական ընկալումները

Ի դեմս կոալիցիոն հուշագրի՝ մենք ականատես եղանք Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մի «փոքրիկ», բայց բավական կոնկրետ «բանավեճին»:

Իր վերջին հարցազրույցը, որ «Մեդիամաքս»-ին տվեց մի երկու շաբաթ առաջ, Ռոբերտ Քոչարյանը եզրափակել էր այն մտքով, թե անցածն անցած է, և այժմ կարևորը գալիք ընտրություններում արդար քաղաքական մրցակցություն ապահովելն է:

Իհարկե, մի կողմ ենք թողնում այն հարցը, թե ինչ ասել է արդարություն և քաղաքական մրցակցություն՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի: Դատելով այդ մարդու նախագահության տասը տարիներից՝ կարող ենք լուրջ հիմքեր ունենալ եզրակացնելու, որ արդարության և քաղաքական մրցակցության մասին համամարդկային պատկերացումները լուրջ հակասության մեջ են արդարության և քաղաքական մրցակցության մասին այդ մարդու պատկերացումների հետ:

Բայց խոսենք ըստ էության: Քոչարյանը, փաստորեն, Սերժ Սարգսյանին ասում էր, թե անցյալում ինչ եղել-եղել է, արի ապագայում, այսինքն՝ ընտրությունների ժամանակ, դու քո ՀՀԿ-ով, իսկ ես էլ իմ ԲՀԿ-ով պարզապես «արդար» պայքարենք և տեսնենք, թե մեզանից ով է վերցնում իշխանությունը:

Բայց Սերժ Սարգսյանն ակնհայտորեն մերժեց այդ պայքարը՝ ԲՀԿ-ին ստորագրել տալով մի փաստաթղթի տակ, որի բովանդակությունը պայքար հասկացությունը իշխանական կուսակցությունների միջև ընդհանրապես բացառում է: Այստեղ հարցն այն է, թե ինչու Սերժ Սարգսյանը խուսափեց Քոչարյանի հետ մրցակցելուց:

Հնարավոր է, որ նա պարզապես վախեցավ, որ «արդար» մրցակցության պայմաններում ինքը չի կարողանա դիմագրավել Քոչարյանին, և նա կխլի իշխանությունն իր ձեռքից: Հնարավոր է նաև, որ Սերժ Սարգսյանը անարդար համարեց Քոչարյանի առաջարկը: Ի վերջո, Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ պատրաստակամորեն սպասարկել է Քոչարյանի նախագահությունը, նրան չի հարվածել մեջքից, փորձել է նրա համար ապահովել կուռ համակարգ:

Հիմա եկել է Սերժ Սարգսյանի նախագահության հերթը, բայց Քոչարյանը ոչ թե փորձում է նույն կերպ փոխհատուցել նրան, այլ երեք տարի անգամ չհամբերելով՝ արդեն ներկայացնում է իշխանությունը հետ խլելու հավակնություններ:

Ըստ երևույթին, հենց այդ տրամաբանությամբ էլ դիտարկելով հարցը` Սերժ Սարգսյանը որոշել է, որ դա անարդար է, և պետք չէ Քոչարյանին տալ այդ «արդար» մրցակցության հնարավորությունը:

Բայց այստեղ կա մի ուշագրավ պահ. Արդյո՞ք Սերժ Սարգսյանը բավարար լծակներ ունի, որպեսզի թույլ չտա ստվերային «արդար» պայքար: Այսինքն՝ կոալիցիոն հուշագիրը ստորագրվել է, բայց չէ՞ որ դա չի խանգարի, որ կուսակցություններն այս անգամ էլ տակից աշխատեն իրար դեմ:

Արդյո՞ք դա առավել վտանգավոր տարբերակ չէ Սերժ Սարգսյանի համար, արդյո՞ք Քոչարյանի հանդեպ նրա առավելությունն ավելի մեծ չէր լինի հրապարակային մրցակցության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում