Երեկ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ժամանակ որոշում է կայացվել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներին` քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
«Մենք պատրաստ ենք իրական աջակցություն ցուցաբերել այն հարևան երկրներին, որոնք ձգտում են քաղաքական և տնտեսական բարեփոխումների»,- ասել է Էշթոնը լրագրողներին ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Բրյուսելում:
Էշթոնն ասել է նաև, որ ԵՄ փորձագետներին հանձնարարվել է համապատասխան փաստաթուղթ պատրաստել յուրաքանչյուր երկրին հնարավոր օգնության ոլորտների և հատկացվող միջոցների չափի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարը:









































