Thursday, 02 05 2024
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Հաշմանդամ երեխաների ծնողները տուգանվում են. վարչապետը ընդունել է ՄԻՊ առաջարկը

Այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ Պաշտպանի մոտ անհատական ընդունելության ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել նաև մանկական պարալիչով տառապող 11-ամյա Անիի մայրը։ Նրա խոսքերով երեխային մեքենայից իջեցնելու համար նույնիսկ կարճաժամկետ կայանելու դեպքում նա մի քանի անգամ տուգանվել է ոստիկանության կողմից։

Խնդիրն ուսումնասիրելիս պարզ էր դարձել, որ պատճառը հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխողներին վերաբերող Կառավարության համապատասխան որոշումն է։ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոցների օգտագործման համար արտոնություններ նախատեսող նշանների ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները կամ փոխադրում են նման հաշմանդամների: Այսինքն, Կառավարության սույն որոշմամբ սահմանված դրույթով վերոնշյալ արտոնությունները չեն տրամադրվում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին։ Սա լուրջ մտահոգության առիթ է տալիս երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ մեր հասարակությունում կան բազմաթիվ այդպիսի երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բարձրացրել էր այս խնդիրը և առաջարկ արել ՀՀ Վարչապետին լրացումներ կատարել Կառավարության որոշման համապատասխան կետերում։ Վարչապետն ընդունել էր Պաշտպանի առաջարկը և հանձնարարական տվել՝ կատարել համապատասխան փոփոխությունները։

Այդ հանձնարարականին համապատասխան՝ օրեր առաջ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը առաջարկ է ներկայացրել Կառավարության որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները տարածել նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։

Ակնկալում են, որ ՀՀ Կառավարությունը հնարավորինս շուտ կհաստատի այս առաջարկը՝ լուծելով բազմաթիվ հաշմանդամ երեխաների խնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում