2009թ. ամենաշատ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 14.5 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10% բնակչության դրամական եկամուտներին:
Այս մասին ասվում է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2010թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցում: Նշենք, որ 2008թ. այս ցուցանիշը կազմել է 14.6 անգամ:










































