Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Թեմական խորհրդի նիստ Արցախի թեմում

Փետրվարի 19-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, տեղի ունեցավ թեմական խորհրդի նիստ: Նիստին իրենց մասնակցությունն էին բերել թեմական խորհրդի կազմում ընդգրկված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ և ԼՂՀ Պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը, ինչպես նաև հոգևորականներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերաշնորհ Պարգև Սրբազանը ժողովականներին ներկայացրեց նիստին քննարկվելիք հիմնական հարցերը:
Նախ ամփոփվեցին Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակի տոնակատարությունների ծիրում կայացած միջոցառումների արդյունքները:

Ապա քննության առնվեցին ինչպես Ս. Զատկին ու Ցեղասպանության զոհերի հիշատակության օրը, այնպես էլ Արցախի Հանրապետության 20-ամյակի հոբելյանին Եկեղեցու և պետության համատեղ միջոցառումների ծրագրերը:

Լայն ուշադրության արժանացան Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունները, որոնց շարունակական ամրապնդումը Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարևորեց իբրև հասարակության ներդաշնակ զարգացման հիմքերից մեկը: Հատուկ ուշադրություն դարձվեց բանակ և Եկեղեցի կապերի ամրապնդման խնդրին:

Այնուհետև ժողովականներին ներկայացվեցին թեմի եկեղեցաշինական, քարոզչական ու հրատարակչական աշխատանքները և այլ հարցեր:

Ժողովը փակվեց Պարգև Սրբազանի «Պահպանիչ» աղոթքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում