Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Երևանն աշխարհին պետք է ճանաչելի լինի

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և մոսկովյան «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնության համաձայն, փետրվարի 20-ին մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչները ճանաչողական հանդիպում-քննարկում էին կազմակերպել քաղաքապետարանի աշխատակազմի հետ:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են քաղաքների զարգացման ներկայիս չափորոշիչները, քաղաքաշինական ժամանակակից մոդելները և քաղաքների մշակույթը ճանաչելի դարձնելու ընդունված միտումները:

Քննարկման հիմնական բանախոս «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործադիր տնօրեն Գոռ Նահապետյանը նախ և առաջ կարևորել է Երևանի ներկայիս այն մեծ ներուժը, որը հնարավորություն կընձեռի մայրաքաղաքը տեղացիների համար առավել հարմարավետ, իսկ օտարերկրացիների ու ներդրողների համար գրավիչ դարձնել: Այս համատեքստում ներկայացվել են աշխարհի որոշ քաղաքների ենթակառուցվածքային հարմարավետության տարբերակները, որոնք ըստ էության կիրառելի կարող են լինել նաև Երևանում:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Մեր թիվ մեկ խնդիրն այսօր Երևանն ավանդույթներով ու շեշտադրումներով քաղաք դարձնելն է` պահպանելով երևանցիների հարմարավետությունը»: Բացի այդ, նաև հավելել է, որ ցանկացած առաջադեմ փորձի փոխանակման հարցում քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար:

Երևանի քաղաքապետարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում