ԵԱՀԿ գործող նախագահի` ձգձգվող հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը ժամանել է Բաքու:
Тrend-ը տեղեկացնում է, որ նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ և քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:
Օդանավակայանում նա հրաժարվել է լրագրողներին մեկնաբանություններ տալուց:
Նշենք, որ Լիտվան հունվարի 1-ին ընդունելով ԵԱՀԿ նախագահությունը, իր նախագահության ժամանակահատվածի համար առաջնահերթություններից է հռչակել Եվրոպայում առկա ձգձգվող հակամարտությունների կարգավորումը:
Չեկուոլիսը նաև վրաց-հարավօսական ժնևյան բանակցությունների համանախագահն է: