Եվրամիության անդամ 6 երկրների արտգործնախարարներ նամակով դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնին, առաջարկելով նվազեցնել նախկին ԽՍՀՄ հանրապետություններին հատկացվող օգնությունը, փոխարենն ավելացնել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի արաբական երկրներին տրամադրվող օժանդակությունը: Այս մասին գրում է EUobserver ինտերնետային պարբերականը:
Նամակի տակ կան Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Մալթայի և Սլովենիայի արտգործնախարարների ստորագրությունները: Նրանք ներկայիս իրավիճակը համարում են «ասիմետրիկ», արաբական երկրներում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո:
Նամակում կոչ է արվում նաև Եվրոպական ներդրումային բանկին արաբական երկրներին զեղչային պայմաններով վարկեր տրամադրել առաջիկա տարիների համար 2,5 միլիարդ եվրոյի չափով:






































