«Աֆղանստանում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարներ չկան»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
РИА-Новости-ն փոխանցում է Բորդյուժայի խոսքերը, ըստ որոնց` ներկայումս իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության` ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանին տրված ցուցումը չհամագործակցել ՀԱՊԿ-ի հետ:
«Հանդիպելով նույն մարտահրավերներին` ահաբեկչություն, թմրանյութեր, ապօրինի միգրացիա, մենք պետք է միավորենք մեր ջանքերը: Սակայն առաջին պլան են մղվում քաղաքական հարցերը: Մենք ինքնուրույն կազմակերպություն ենք: Ունենք մեծ թվով խնդիրներ, որոնք լուծում ենք և ունենք արդյունքներ և չենք տանջվում, որ ՆԱՏՕ-ի հետ պաշտոնական կապեր չունենք»,- ասել է Բորդյուժան: