Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ պետական գույքի կառավարման վարչության տվյալների՝ 2009 թվից մինչև 01.01.2011 թ. դրությամբ լուծարման փուլն անցած կազմակերպությունները հետևյալ պատկերն ունեն։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված է 970, գտնվում է լուծարման գործընթացում՝ 164, սնանկացման գործընթացում՝ 178, լուծարված է 607, լուծարման հանձնման հանձնաժողովի գործունեությունը դադարեցված՝ 15, գործունեությունը դադարեցված՝ 6 կազմակերպություն։