Լիբանայնան NBN հեռուստաալիքին տված հարցազրույցում Լիբիայի բանակի սպա Սայֆ Խամիսն ասել է, որ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին գրեթե չի վերահսկում երկիրը: «Լիբիայի բռնապետ գնդապետ Մուամար Քադաֆիին վերահսկում է երկրի տարածքի միայն 5%-ը: Մնացած տեղերում վերահսկողությունն անցել է ապստամբներին»,- ասել է նա:
Այս պահին որոշ լրատվամիջոցներ փոխանցում են, որ մայրաքաղաք Տրիպոլիում այրվում են կառավարության շենքը, Euronews-ի փոխանցմամբ հրշեջներ են մեկնել դեպի խորհրդարանի շենքը, կառավարական այլ շենքեր: Բացի այդ, ըստ Al-Arabia-ի` Տրիպոլիից դուրս են բերվել զինված ուժերը:
Al-Jazeera-ն հայտնում է, որ Տրիպոլիի բախումների ժամանակ զոհերի թիվն արդեն անցել է մի քանի տասնյակից: Երկրի հարավ-արևմուտքում ապստամբել է Սաբհ քաղաքը, որի բնակչությունը նույնպես պահանջում է իշխանության հրաժարականը:









































