Tuesday, 16 06 2026
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

ԲՀԿ-ն ուշքի՞ է գալիս

Կոալիցիոն նոր հուշագիր ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծես թե կամաց-կամաց սկսել է գիտակցել իր կատարած քայլի աղետալիությունը կուսակցության քաղաքական ապագայի տեսանկյունից: Այդ մասին էր վկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի այսօրվա մամուլի ասուլիսը, որտեղ Գալստյանը մե՛կ փորձ էր անում կոալիցիոն նոր հուշագիր ներկայացնել որպես պետության փրկությանն ուղղված անձնվեր մի քայլ, մե՛կ էլ շարունակ հայտարարում էր, որ միայն ընտրողներն իրենք կորոշեն, թե որ կուսակցությունն ինչքան ձայն է հավաքում:

ԲՀԿ-ն ակնհայտորեն հայտնվել է երկվության մեջ: Բանն այն է, որ կոալիցիոն հուշագրում սևով սպիտակի վրա գրված է. «Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»:

Դա նշանակում է ոչ այլ ինչ, քան այն, որ, անկախ այն բանից, թե որ կուսակցությունն ինչքան ձայն կստանա, միևնույն է, ուժերի հարաբերակցությունը չի փոխվելու: Այսինքն՝ ՀՀԿ-ն լինելու է առաջինը, ԲՀԿ-ն՝ երկրորդը, իսկ ՕԵԿ-ն էլ՝ երրորդը: ԲՀԿ-ն ստորագրել է այդ դրույթի տակ:

Եվ այժմ, երբ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը հայտարարում է, որ ժողովրդի ձայնն է որոշելու՝ ով ինչքան տոկոս կստանա, դա արդեն առնվազն տարօրինակ է ու անտրամաբանական: Չէ՞ որ կոալիցիան արդեն ինքն իր համար որոշել ու ստորագրել է, թե որն է լինելու ուժերի հարաբերակցությունը:

Այդ պայմաններում Խաչիկ Գալստյանի հայտարարությունը հուշում է, որ ԲՀԿ-ն կա՛մ չի պատկերացրել, թե ինչի տակ է ստորագրել, կա՛մ էլ շատ լավ պատկերացրել է և հիմա նոր է սկսել հասկանալ, որ իրականում դա ոչ թե կոալիցիոն հուշագիր էր, այլ պարզապես սեփական դատավճիռ, որով «Բարգավաճ Հայաստանը» մեկընդմիշտ փակեց քաղաքականությամբ զբաղվելու, իրական քաղաքականությամբ զբաղվելու իր ճանապարհը:

Թեև, իհարկե, դեռ ուշ չէ, և դժվար է ասել, որ ամեն ինչ կորած է, քանի որ Խաչիկ Գալստյանի այսօրվա խոսքերը ժողովրդի ձայնի մասին, որ նա կրկնեց մի քանի անգամ, հուշում են, որ իրականում «Բարգավաճի» մեջ, այնուամենայնիվ, կա ներքին որոշակի ըմբոստություն, և այդ ըմբոստությունը որոշակի դրսևորումներ ունենում է:

Եվ եթե կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից 3-4 օր անց ԲՀԿ-ն արդեն խոսում է ժողովրդի ձայնի մասին, ապա այդ դեպքում արդեն որքան էլ կանխատեսելի լինի ապագան, միևնույն է, շատ դժվար է ասել, թե 3-4 ամիս անց ինչի մասին և ինչ տոնով կխոսի «Բարգավաճ Հայաստանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում