Նիկո Պիրոսմանիի Թբիլիսիի պետական թանգարանը պատրաստ է վերանորոգել նկարչի` Բաքվում պահվող «Ծննդյան նատյուրմորտ» կտավը, հաղորդում է Trend-ը:
Այն 50 տարի առաջ գնվել է Վրաստանում և ներկայումս գտնվում է անձնական հավաքածուներից մեկում և շատ վատ վիճակում է:
Վրացական կողմը հարցում է արել հավաքածուի տիրոջը, ուղարկել անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում լուսանկարներ, վերանորոգման անհրաժեշտ չափը գնահատելու համար: Նշվում է, որ նույն կտավը վերանորոգվել է 2000-ին, և հիմա կրկին վերանորոգելու անհրաժեշտությունը խոսում է այն մասին, որ այն պահվում է վատ պայմաններում: