Փետրվարի 20-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 10 երեխա: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի մանկատներից մեկում, որտեղ այդ պահին եղել է 37 երեխա, որոնք հիմնականում առողջության հետ կապված խնդիրներ ունեին, մի մասն էլ գամված էր անկողնուն: Հենց այն մասում, որտեղ գտնվում էին հիշյալ երեխաները, հրդեհն ամենաշատ վնասն է հասցրել:
Հրդեհը մարվել է երկու ժամ անց: Հիվանդանոցում են գտնվում դպրոցի աշխատակիցներից երկուսը, սակայն նրանց կյանքին բան չի սպառնում: Այսօր` փետրվարի 21-ին, Էստոնիայում սուգ է հայտարարված:








































