Վրաստանի գյուղատնտեսության նախարար Բակուր Կվերեզելին հայտարարել է, որ երկրում հացահատիկի դեֆիցիտի սպառնալիք չկա, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
«Նման խնդիր երկրում չկա: Մինչ նոր բերքի ստացումը Վրաստանն ապահովված է, այդ ուղղությամբ երկրի անվտանգությունը ևս»,- հայտարարել է Կվերեզելին:
Նախարարի խոսքով, նման սպառնալիք եղել է 2010-ի աշնանը, երբ եղել է նաև հացի թանկացման վտանգ:
Ներկայումս սպասվում են հացահատիկի առաքումներ Ուկրաինայից և Ղազախստանից: Իսկ ապրիլին ակնկալվում է պարենի գների հետ կապված իրավիճակի բարելավում: