Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Չասովսկին հայտարարել է, որ Կովկասում առգրավվող զենքի 40 և զինամթերքի 70 տոկոսը հայտնաբերվում է Աբխազիայում և Հարավային Օսիայում, տեղեկացնում է ПИК հեռուստաընկերությունը:
Զինվորականի կարծիքով, ռուս սահմանապահների գործողությունները այդ տարածքներում զգալիորեն նվազեցնում են սպառազինությունը ապօրինի կերպով գրոհայինների մոտ հայտնվելու հավանականությունը: Դրանցից շատերը գտնվում են Վրաստանի` Ռուսաստանի հետ սահմանամերձ հատվածներում:
Նրա կարծիքով, ռուս սահմանապահների գործունեության արդյունքում անջատողականները հրաժարվել են Հյուսիսային Կովկաս տեղափոխվելուց: