Ինչպես փոխանցում է Associated Press գործակալությունը, Ալբանիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջել են կառավարության և վարչապետ Սալի Բերիշիի հրաժարականը:
Ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության տվյալներով, որը կազմակերպել էր բողոքի ակցիան, դրան մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ: Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը կոռուպցիայի մեջ:
Հիշեցնենք, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ակցիաներն սկսվել են հունվարի վերջերից, երբ մասսայական բողոքի ցույցը ցրվեց ոստիկանության կողմից: Այդ ժամանակ զոհվեց 4 ցուցարար:
Վերջին շրջանում Ալբանիայում տեղի են ունեցել մի շարք աղմկահարույց իրադարձություններ, որոնց մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս շաբաթ խորհրդարանը կողմ է քվեարկել նախկին փոխվարչապետ Իլիրա Մետային անձեռնմխելիությունից զրկելու համար:








































