Կալիֆորնիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Chevron նավթամշակող գործարանի հրդեհը բռնկվելուց հետո մեկ օր անց մարվել է, գրում է «Լենտա.ռու»-ն:
Գործարանը մեկ օրում 245 հազար բարել նավթ է վերամշակում: Նմանօրինակ խոշոր ձեռնարկության շարքից դուրս գալը բենզինային ֆյուչերսների գների բարձացման է հանգեցրել:
Հիշեցնենք, որ հրդեհը սկսվել էր օգոստոսի 6-ի երեկոյան: Դրա արդյունքում ոչ ոք չէր տուժել, իշխանությունները բնակիչներին խորհուրդ էին տվել փողոց դուրս չգալ: