Գերմանիայի խորհրդարանի ավելի քան 120 պատգամավորներ երեկ նամակ են ստորագրել` ի պաշտպանություն խուլիգանության մեջ մեղադրվող Pussy Riot փանք խմբի:
Բունդեսթագի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները անհանգստություն են հայտնել Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանում անցկացվող գործի վարման առնչությամբ:
Խորհրդարանականները ՌԴ իշխանություններին կոչ են արել հարգել խոսքի և ստեղծագործության ազատությունը` հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին և ՌԴ Սահմանադրության 44-րդ հոդվածին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նամակը հասցեագրվել է Գերմանիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Գրինինին:
Դատախազը դատարանին խնդրել է այս ձմռանը Մոսկվայի Հիսուս Փրկչի տաճարում «փանք-աղոթք» արած 3 աղջիկներին դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Սպասվում է, որ այսօր աղջիկները դատարանի առջև կասեն իրենց վերջին խոսքը, որից հետո դատարանը կհեռանա` վճիռ կայացնելու:







































