Sunday, 14 06 2026
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

Ի՞նչ «մարտակարգ» կգա ԲՀԿ-Քոչարյան «հրամանատարական շտաբ»

Մոսկվայում այսօր Սերժ Սարգսյանը կհանդիպի Պուտինին: Չափազանցություն կլինի ասել, որ հանդիպումը Հայաստանի համար ունենալու է բախտորոշ, ճակատագրական նշանակություն, բայց երևի թե կասկած չկա, որ այն հանգուցային կարող է լինել Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումների տեսանկյունից:

Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը չկարողանա Պուտինի հետ գալ, այսպես ասած, ռազմավարական բնույթի պայմանավորվածությունների, ապա աշնանային հայաստանյան քաղաքական զարգացումներում Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի ստիպված կլինի բավական գլխացավանքի մեջ ընկնել «Բարգավաճ Հայաստան»-ի գործողություններից, որոնք կթելադրվեն Ռոբերտ Քոչարյանի հրամանատարական շտաբից: Թե ինչ կստացվի այդ ամենից` դժվար է ասել: Ի վերջո` ներկայիս իրավիճակում Սերժ Սարգսյանը մենակ չէ՝ նրա հետ է Արևմուտքը, որը, սակայն, իր հերթին է պայմաններ դնում Սարգսյանի առաջ: Բանն այն է, որ Արևմուտքի համար խնդիրը Սերժ Սարգսյանի հանդեպ համակրանքը չէ, այլ նրանից ակնկալվող համակարգային քայլերը:

Եթե Սերժ Սարգսյանը չանի դրանք, ապա Արևմուտքի համար, բնականաբար, կդառնա ավելորդ: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանի համար համակարգային քայլերի նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով Արևմուտքը նրան զգալիորեն օգնում է Հայաստանում իշխանություն ունենալ քաղաքական և տնտեսական առումով: Հասկանալով, որ Հայաստանում համակարգային էական փոփոխությունների համար նախ պետք է իշխել այդ համակարգին, Արևմուտքը Սերժ Սարգսյանին զգալիորեն օգնում է հաստատել այդ իշխանությունը` աչք փակելով երբեմն նրա կատարած ուղղակի ակնհայտ հակադեմոկրատական և հակաքաղաքացիական քայլերի վրա:

Բայց այդ գործում Սերժ Սարգսյանը կարծես թե բավական դանդաղ է, դժկամ, և կարող է հարց առաջանալ Արևմուտքի մոտ` արժե՞ արդյոք ժամանակ ծախսել Սերժ Սարգսյանի վրա: Այստեղ հարցը, թե` իսկ արդյոք Արևմուտքի համար կա՞ պահեստային կամ այլընտրանքային տարբերակ, թերևս ավելորդ է, որովհետև արևմտյան քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը, հատկապես նման փոքր հարցերում, երբեք չի կաղապարվում մեկ հունի կամ տարբերակի մեջ: Միգուցե սցենարներն ու վարկածները ներկայումս քիչ են տեսանելի, բայց հազիվ թե արժե կասկածել, որ դրանք կան և անհրաժեշտության դեպքում կարող են շատ արագորեն գործի դրվել, եթե Սերժ Սարգսյանն այլևս չհամապատասխանի գործընկերոջ այն չափանիշներին, որի համար կամ որի ակնկալիքով Արևմուտքը դեռևս շարունակում է հավատալ, աջակցել, ուժ տալ և ոգևորել նրան:

Այդ իմաստով այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպումը կարող է նաև նշանակալից լինել Սերժ Սարգսյան-Արևմուտք փոխհարաբերության համար, և նայած, թե ինչպես կպահի Պուտինի հետ իրեն Սերժ Սարգսյանը, ըստ այդմ էլ որոշակի եզրահանգումներ և միջանկյալ եզրակացություններ կանի Արևմուտքը: Դրանով էլ պայմանավորված կլինի այն, թե Սերժ Սարգսյանն աշնանային զարգացումներում որքանով պատրաստ կլինի դիմագրավել ռուսական ճնշմանը, եթե Պուտինի հետ հանդիպմանն, այդուհանդերձ, չգնա հիմնարար պայմանավորվածությունների և դրանց մասին հայտարարությունների:

Մինչդեռ ճնշումը այդ ամենի հետևանքով իսկապես կարող է լուրջ լինել, եթե նկատի ունենանք, որ ԲՀԿ-ի կողքին կա նաև Հայ ազգային կոնգրեսը: Ընդհանուր առմամբ, ներկայումս բացարձակապես չունենալով հասարակական անգամ նվազագույն աջակից զանգված, որով հնարավոր կլինի լուրջ պայմաններ թելադրել քաղաքական գործընթացում, Կոնգրեսն, այնուամենայնիվ, ունի Սերժ Սարգսյանի համար լոկալ լարումներ առաջացնելու ներուժ, ինչն էլ կարող է օգտագործել «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Սերժ Սարգսյանին այդ իրավիճակում ներկայացնելով իր պայմանները: Եվ որքան էլ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարի, թե Կոնգրեսը քոչարյանիզմ չի վերադարձնում, միևնույն է` այդ քաղաքական ուժն այլևս անկարող է չծառայել Ռոբերտ Քոչարյանի հաշվարկներին, եթե միայն Սերժ Սարգսյանն իր հաշվարկների մեջ չներառի Կոնգրեսին:

Այդ առումով կա նախադեպ, ընդ որում` արևմտյան միջնորդությամբ, երբ Կոնգրեսն ու Սերժ Սարգսյանը նստեցին բանակցության սեղանին: Դա Հայաստանի քաղաքական դաշտում էապես թուլացրել էր Ռուսաստանի գերազդեցությունը, բայց այդ ամենը շատ կարճ տևեց և Ռուսաստանին հաջողվեց Կոնգրեսը գրավել իր կողմը: Ըստ երևույթին աշնանը կարող է գալ մի պահ, երբ Կոնգրեսին գրավելու փորձ կանի Սերժ Սարգսյանը՝ Արևմուտքի աջակցությամբ: Չի բացառվում նույնիսկ այն տարբերակը, որ Կոնգրեսը պարզապես կիսվի՝ ռուսական ԲՀԿ-ի և Սերժ Սարգսյանի արևմտյան առաջարկի միջև: Որպես քաղաքական ուժ` Կոնգրեսը չափազանց շատ է կտրվել հանրությունից` ինքնուրույն խաղ առաջարկելու համար:

Բայց, այսպես, թե այնպես, շատ բան կախված է այն արդյունքից, որ կունենա Պուտին-Սարգսյան հանդիպումը: Իհարկե, Պուտինը բոլոր դեպքերում չի հրաժարվի ԲՀԿ-Քոչարյան գործոնն օգտագործել Հայաստանում Արևմուտքի դեմ ազդեցության համար պայքարում, պարզապես խնդիրն այստեղ այն է, թե որքան կտրուկ կլինեն օգտագործման եղանակները: Մյուս կողմից` դանդաղ օգտագործման պայմաններում առայժմ ակնհայտորեն շահում է Սերժ Սարգսյանը կամ, ավելի ճիշտ կլինի ասել, արևմտյան քաղաքական ծրագիրը, որին «Բարգավաճ Հայաստան»-ն ու Կոնգրեսը ակամայից ծառայում են իրենց տանդեմով:

Միևնույն ժամանակ, սակայն, ներկայումս Հայաստանում լրիվ այլ հասարակական վիճակ է, և անգամ մեծ ցանկության դեպքում կտրուկ գործողությունները Ռուսաստանի համար շատ ավելի ռիսկային են, քան թեկուզ ակնհայտ նահանջի տրամաբանության մեջ մտած դանդաղ ընթացքը: Արագացնելու դեպքում Ռուսաստանն ունի, իհարկե, Հայաստանին ամբողջությամբ կլանելու գրեթե բոլոր հնարավորությունները, բայց չնչին վրիպումը կարող է արդեն դառնալ ճակատագրական: Իսկ Ռուսաստանը վերջին շրջանում շատ վրիպումներ է թույլ տալիս, և դա չի կարող չնկատել ու դրանից չզգուշանալ անգամ Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում