Ամերիկացի մի խումբ մասնագետներ, ովքեր ուսումնասիրել են հունիսի 12-ին Հայիթիում տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժը, հայտարարել են, որ Հյուսիսային Անատոլիայի խզվածքը, որն անցնում է Մարմարա ծովի հատակով՝ Թուրքիայի տարածքով, նմանություններ ունի հայիթյան խզվածքի հետ: Ըստ Տեխասի համալսարանի երկրաբանների ուսումնասիրության, ինչպես հաղորդում է «Nature Geoscience» ամսագիրը, միջին ուժգնության երկրաշարժի դեպքում մեծ է վտանգը, որ Ստամբուլում եւս ցունամի կառաջանա: