APA լրատվականը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Բեյլագանի մարզում սահմանապահ զորքերի համար նոր օդանավակայան է կառուցվում:
Համապատասխան վայրն արդեն ընտրված է, կատարվել են անհրաժեշտ երկրաբանական աշխատանքները:
Նախատեսվում է, որ օդանավակայանն օգտագործվելու է փոքր ինքնաթիռների և ուղղաթիռների համար: