ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի կնոջ` Աննա Ռոմնիի ձին` Ռաֆալկան, Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար բավարար միավորներ չի հավաքել:
Հակառակորդները հաճախ քննադատում են ամուսիններին շքեղ կյանքով ապրելու համար` կասկածի տակ դնելով, որ Ռոմնին ունակ է հասկանալու հասարակ մարդկանց մտահոգությունները:
Չնայած ձին չի հասել եզրափակիչ, այնուամենայնիվ, Աննան հոտնկայս է ծափահարել իր ձիուն: «Նա հիանալի էր: Շատ էլեգանտ և հուսալի: Մենք նրան պաշտում ենք»,- CBS հեռուստաալիքին ասել է Ռոմնին:
Հանուն արդարության նշենք, որ միայն Ռոմնին չէ, որ շքեղ կյանքով է ապրում. նրա հակառակորդ գործող նախագահ Բարաք Օբաման գրեթե ամեն շաբաթ հանգստյան օրերին գոլֆ է խաղում:








































