Ավստրալական ծագում ունեցող արվեստագետ, գրող, արվեստի քննադատ Ռոբերտ Հյուզը 74 տարեկան հասկանում մահացել է Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Նա մահացել է հիվանդանոցում` տևական հիվանդությունից հետո:
The New York Times-ի վարկածով` Հյուզը համարվել է ամենաազդեցիկ քննադատներից մեկը:
Ռոբերտ Հյուզը ծնվել է Ավստրալիայում 1938թ-ին: Նա հայտնի է եղել ոչ միայն տպագիր մամուլի ընթերցողներին, նաև մասնակցել է հեռուստածրագրերի ստեղծմանը: Ամենահայտնիներից մեկը եղել է Shock of the new սերիալը, որը նվիրված է մոդերնիզմի դարաշրջանին: Հենց այս դարաշրջանի մասնագետ էր Հյուզը: Բացի այդ՝ նա մի քանի գրեքեր է հրապարակել արվեստի մասին:










































