Արևելյան Աֆղանստանի Քունար նահանգը երեքշաբթի նորից ռմբակոծության է ենթարկվել Պակիստանի տարածքից, կան տուժածներ:
Տեղեկատվական «Պաժվակ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է նահանգապետ Սաիդ Ֆազլուլլա Վահիդին:
Պաշտոնյայի խոսքով` Նարայ և Դանգամ գավառներում ընկել է 160 ռեակտիվ արկ: Վիրավորվել են մի կին և մի տղամարդ, տեղի բնակչությունը թաքնվում է ապաստարաններում, երեխաները վախենում են դպրոց գնալ:
«Այսօր 148 արկ է ընկել Նարայ գավառի Բատաս և Դոլի շրջանների բնակավայրերում»,- գործակալությունը մեջբերում է նահանգապետի խոսքերը, որը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով վերջակետ դնել Պակիստանի զինվորականների ագրեսիվ գործողություններին:










































