Monday, 22 06 2026
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան

Արևածագին Հալեպի հայաշատ թաղերում իրավիճակը համեմատաբար խաղաղ է. Բերիո թեմի ներկայացուցիչ

Արդեն երկար ժամանակ Սիրիայում շարունակվող լայնածավալ գործողությունները, բախումներն ընդդիմության և երկրի իշխանության միջև անմասն չթողեցին նաև Սիրիայի առևտրաարդյունաբերական կենտրոն հանդիսացող Հալեպի կենտրոնը:

Այսօր արևածագին մոտ զինյալ ընդդիմադիրները, հատկապես կրոնական արմատական ուղղություններին պատկանող զինյալները, հասել էին Հալեպի կենտրոն` հայաշատ թաղամասեր՝ փորձելով հարձակվել զինվորական կենտրոններից մեկի վրա: Մի քանի ժամ պետության բանակի և ընդդիմության բախումներից հետո պետությունն ի վերջո իր օդուժի և հրետանու միջոցով գրոհայիններին հետ է մղել: Այս պահին Հալեպում իրավիճակի տերն իշխանությունն է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպում Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` հավելելով, որ սա դեռևս չի նշանակում, որ վտանգ չկա:

Ըստ Ժ. Ռեիսյանի`հնարավոր է, որ Հալեպի կենտրոնում զինյալները պահ մտած լինեն և ամեն պահի սրեն իրավիճակը, այնպես որ մարդիկ շատ զգուշավոր են, իրենց բնակարաններից դուրս չեն գալիս, խուճապ չկա, բայց անապահով վիճակ է:

Նրա խոսքով՝ բախումների արդյունքում ապակիների մնացորդներից, պայթյուններից, ինքնաշարժերի գործունեությունից վիրավորներ կան, սակայն յուրաքանչյուր իրավիճակում ժողովուրդը պայմաններին է հարմարվում և այդ դժվարությունների լուծումն է գտնում:

Ժիրայր Ռեիսյանը նաև տեղեկացրեց, որ ցերեկը կրակոցներ էին լսվում Հալեպում, սակայն արևածագին իրավիճակը շատ ավելի վտանգավոր էր:

Նա նշեց, որ զինյալները բախումների մեկնարկի առաջին իսկ օրից փորձում են կառավարության շենքեր մուտք գործել, մեծամասամբ նրանց թիրախում են ապահովական և զինվորական կենտրոնները` ոստիկանանները, պաշտպանության կենտրոնները: Բայց, ըստ Ռեիսյանի, կառավարական բանակը միշտ կարողացել է վերահսկել իրավիճակը և հետ մղել գրոհայիններին:

«Սակայն սկզբում այդ գործողությունները Հալեպի արվարձաններում էին, իսկ այսօր նաև Հալեպի կենտրոնում, որը մտահոգիչ է»,- նկատեց սիրիահայը` հույս հայտնելով, որ Հալեպի կենտրոնում առաջիկա ժամերին իրավիճակը կկարգավորվի:

Անդրադառնալով տեղեկություններին, թե բախումների արդյուքնում երկու հայ է զոհվել` հստակեցրեց, որ այդ հայերը, ոչ սիրիական բանակի ծառայող լինելով, ինքնակամ գնացել և ի նպաստ պետության գործողություններին էին մասնակցում, փորձում բախումներին օգտակար լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում