HTC ընկերությունը կարտադրի նոր սարք, որը կդառնա Samsung Galaxy Note-ի մրցակիցը: Այս մասին հաղորդում է DigiTimes-ը` հղում անելով ընկերության աղբյուրներին: HTC-ի նոր արտադրանքը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին:
Աղբյուրն ընդգծում է, որ HTC-ի նոր արտադրանքը կառանձնանա մեծ էկրանով: Անկյունագիծը կլինի 5 դյույմ: Տեխնիկական այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Samsung-ը վաճառքի է հանվել 2011-ի աշնանը: Մեծ էկրանի շնորհիվ այն համարվում է «միջանկյալ» սարք սմարթֆոնի և պլանշետի միջև: Դրա էկրանի անկյունագիծը 5.3 դյույմ է: 2012-ի ամռանը Samsung-ը բոլոր խանութները հեղեղել է ավելի քան ութ մլն Galaxy Note-ներով:
Հատկանշական է, որ Samsung Galaxy Note-ի թողարկումից հետո մի քանի այլ արտադրողներ ևս թողարկել են «միջանկյալ» սարքեր: Դրանց թվում է, օրինակ, LG-ն, որը 2012-ի մայիսին արտադրել է Optimus Vu սմարթֆոնը` 5 դյույմ անկյունագծով:
Օգոստոսի սկզբին տեղեկատվական Reuters գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրները, հայտնել է, որ Samsung-ը պատրաստվում է Galaxy Note-ի նոր տարբերակը ներկայացնել ընթացիկ ամսվա 29-ին:









































