Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսօր Իրանում մեկնարկել է այս տարվա մայիսի 2-ին Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեյնի ու Շահրիյար Հաջիզադեի նկատմամբ դատական գործընթացը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դատական գործընթացին ներկա են գտնվել նաև Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության երկու աշխատակիցներ և ամբաստանյալների ընտանիքները: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ իրենք անմեղսունակ են և Իրան են ժամանել պոեզիայի փառատոնին մասնակցելու համար՝ չունենալով հանցավոր մտադրություններ:
Դատական նիստի ավարտին դատավորը հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում կայացվելու է դատավճիռը՝ դրա հետ մեկտեղ, սակայն, չնշելով, թե որ հոդվածով է քրեական գործ հարուցվել Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ: