Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը, ով օրերս ավարտել է իր մարզական կարիերան, հայտնել է, թե որն է եղել իր ամենացավալի պարտությունը: Մարզիկի խոսքով` մեծ ցավ է ապրել, երբ Լոնդոնի Օլիմպիադայի 200մ բատրֆլայում զիջել է հարավաֆրիկացի Չադ Լե Կլոյին:
Ֆելփսը նաև նշել է` եթե հնարավոր լիներ, նա ամեն ինչ ետ կբերեր և կրկին կանցկացներ այդ եզրափակիչը: Իսկ ամենահիշվողը մարզիկի համար եղել է Աթենքի Օլիմպիադայի համալիր լողի 400մ մրցուղում տարած հաղթանակը: Այդ օրը լողորդը նվաճել է իր առաջին Օլիմպիական ոսկին:
22 անգամ Օլիմպիական մեդալների արժանացած լողորդը հայտնել է, որ հեռանում է սպորտից, քանի որ արդեն ամեն ինչի հասել է և իր կարիերայում արձանագրել բազմաթիվ հաղթանակներ, նաև` պարտություններ:
Ավելի վաղ Ֆելփսը հայտնել էր, որ կավարտի կարիերան, երբ լրանա 30-ամյակը: Այժմ լողորդը 27 տարեկան է և արդեն բոլոր ժամանակների ամենաշատ տիտղոսներ նվաճած օլիմպիականը: