Երեկ՝ օգոստոսի 6-ին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության և Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալները իրացնելիս խարդախություն կատարելու կասկածանքով Կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ այդ քաղաքացին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Աշոտ Իսախանյանն է:
Գ. Շամշյանը հայտնել է, որ Ա. Իսախանյանը այս տարվա օգոստոսի 4-ին պատրաստել է ՀՀ ՊՆ անվամբ 2 կեղծ վկայականներ, որից հետո այցելել է Աբովյան փողոցում գտնվող սրճարան և գրախանութ, որտեղ ներկայացել է որպես ՊՆ գեներալ մայոր, և նշված օբյեկտների տնօրեններից խաբեությամբ կորզել 30 հազար դրամ: Նա տնօրեններին խաբել է, թե այդ գումարը որպես նվիրատվություն փոխանցվում է զինծառայողների օգնության ֆոնդ:
Գ. Շամշյանը հայտնել է, որ հայտնաբերվել են կեղծ վկայականները:









































