Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարում անհաջող մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդրեսյանը։
Մեր 23-ամյա մարզիկը մեկնարկային գոտեմարտում պարտվեց հյուսիսկորեացի Կիմ Հեոնվուին։
Առաջին մրցափուլն ավարտվեց կորեացու օգտին՝ 1։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Հովհաննեսը չկարողացավ հաջող պաշտպանվել, իսկ մրցակիցը 3 միավոր վաստակեց ու հաղթանակ տարավ։







































