Աֆղանստանի արևելքում Կապիս մարզում աֆղանական բանակի հետ համատեղ գործողության ընթացքում զոհվել է ֆրանսիացի զինծառայող: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:
«Զոհվածը պատկանում էր ալպիական հրաձիգների 13-րդ գումարտակին»,- ասվում է կոմյունիկեում: Գործողության ընթացքում ևս մեկ ֆրանսիացի զինվոր վիրավորվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ելիսեյան պալատը չի նշել, թե ինչ հանգամանքներում է սպան վիրավորվել, իսկ մյուսը զոհվել:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական նստավայրից նշել են, որ «զինվորականները մտնում էին աֆղանական անվտանգության ուժերի հետ աշխատող խորհրդատվական խմբի մեջ»: Հաշվի առնելով այդ կորուստները՝ 2001թ. հետո Աֆղանստանում զոհված զինծառայողների թիվը հասնում է 88-ի:










































