Կալիֆոռնիայի Ռիչմոնդ քաղաքում Chevron ընկերությանը պատկանող նավթավերամշակող գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն: Հրդեհը բռնկվել է օգոստոսի 6-ին:
Աշխատակիցներից մեկը աննշան վնասվածքներ է ստացել: Թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը` դեռևս հայտնի չէ: Իշխանությունները տեղի բնակչությանը խորհուրդ են տվել փողոց դուրս չգալ:
Այս գործարանը խոշորագույններից է ամբողջ երկրում: Ռիչմոնդ քաղաքում ավելի քան 100 հազար մարդ է ապրում:








































