Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է այն տեղեկատվությունը, որ Արդեբիլի բանտում պահվում են Ադրբեջանի 4 քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Իրանի դեմ լրտեսական գործունեություն ծավալելու և թմրանյութերի մաքսանենգության մեջ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինս հավելել է, որ իրանական կողմը դեռ պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացրել Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելու է մայիսի 2-ին Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեյնի ու Շահրիյար Հաջիզադեի նկատմամբ դատական գործընթացը: Նրանք մեղադրվում են Իրանի դեմ լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:









































