Լոնդոnի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում այսօր մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանն ու Հովհաննես Վարդերեսյանը։ Հունահռոմեական ոճի ըմբիշները ելույթ կունենան համապատասխանաբար 96 և 66 կգ քաշային կարգերում։
Արթուրի առաջին հակառակորդը 1/8 եզրափակիչում կլինի իտալացի 26-ամյա Դաիգորո Տիմոնչինին։ Հիշեցնենք, որ մեր 20-ամյա մարզիկը Եվրոպայի գործող չեմպիոնն է։
Հովհաննեսը պայքարի մեջ կմտնի հարավկորեացի Կիմ Հիեոնվուի հետ։ Վարդերեսյանի գոտեմարտն ըստ նախնական տեղեկությունների կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին, իսկ Արթուրը գորգ դուրս կգա 16։45-ին։









































